«Սովետական գրականություն եւ արվեստ» համար 11«Գիրք Եղիշե Չարենցի մասին»էջ` 155

«Սովետական գրականություն եւ արվեստ» համար 11«Գիրք Եղիշե Չարենցի մասին»էջ` 155

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխավոր խմբագիր` Հմայակ Սիրաս, խմբ. տեղակալ` Ստ. Մ. Կուրտիկյան: Հողագույն կազմին եւ կողին սեվ գույնի տառեր են: Շապիկի վերեվում սեւ մատիտով գրած «A xdm» տառերն են: Սաքո Սարգսյանի գրախոսությունը Նորայր Դաբաղյանի «Եղիշե Չարենց» գրքին է վերաբերում: Կյանքի եւ գործունեության համառոտ ուրվագծից հետո գրքի հեղինակն անցնում է Չարենցի ստեղծագործությունների առանձին էտապների բնութագրմանը: Գրախոսության հեղինակը նշում է, որ Ն. Դաբաղյանը ճիշտ է բնութագրել Չարենցի դերն ու նշանակությունը սովետահայ պոեզիայի ստուգման գործում: Դիտողություններից նշված է` չափից ավելի համառոտ է շարադրած Չարենցի կյանքը եվ հասարակական գործունեությունը, խոսք չի ասված «Երկիր Նաիրի» վեպի մասին, վերլուծված չի «Գիրք ճանապարհի»-ն ժողավածուն /հանգամանորեն/, անհրաժեշտ խորությամբ չի բացահայտված Չարենցի կրած ու թողած ազդեցությունների հարցը: Անվանաթերթի ներքվում ՉՏԹ կնիքն է, վերջում` շապիկին, գրախանութի կնիքն է: Էջ՝  168 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1954 Չափս՝  25,5 x 16,5սմ Տպարան՝  Երևան. Գլխպոլիգրաֆհրատի համար 2 տպարան, Կնունյանցի 8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1263 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6085