«Սովետական գրականություն», «Բոլոր ժամանակների բանաստեղծը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմի վրաՌեգինա Ղազարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» աշխատանքն է: 4-10 էջերին զետեղված իր հոդվածում Վ. Նորենցը նշում է, որ Չարենցը իր ժամանակի բանաստեղծն էր, սակայն ստեղծագործեց բոլոր ժամանակների համար: Ամսագրի 3-48 էջերը նվիրված են Չարենցին: Այստեղ տեղ են գտել Կարինե Քոթանջյանի, Հռիփսիմե Պողոսյանի, Արիստակես Սահրադյանի հուշերը Չարենցի մասին, Վ. Հ. Մաթեվոսյանի «Չարենց-Կոջոյան» հոդվածը, Գուրգեն Մահարու «Կինը Եղիշե Չարենցի երկերում» հոդվածը, Հարություն Թուրշյանի «Երկիր Նաիրի» երկու կերպարի նախատիպերը» գրախոսականը, Չարենցի ասույթները գրականության մասին, «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը թարգմանված տարբեր լեզուներով: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Էջ՝  149 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1967, հ 9 Չափս՝  25,5 x 17սմ Տպարան՝  Երևան. Գ համար 2 տպարան, Կնունյանցի 8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  85 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6091