«Սովետական գրականություն » N6

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կրեմագույն կազմով ամսագիր: «Հիշողություններ» բաժնում Վ.Ալազանի «Մ.Գորկին Հայաստանում» հուշերն են: Գորկին Հայաստան է ժամանել 1928թ. հուլիսի 24-ին: Մնացել է մեկուկես օր: Հայ գրողները հյուրին առաջնորդել են Հրազդանի ափին կառուցված Երեւանի հիդրոշեն: Գորկուն մոտենում է Չարենցը, սեղմում թանկագին հյուրի ձեռքը եւ ջերմ մակագրությանբ նրան նվիրում իր «Երկիր Նաիրի» վեպի ռուսերեն հրատարակության մի օրինակը՝ Հակոբ Խաչատրյանցի թարգմանությամբ: Գորկին ասում է, որ գիրքը սկսել է կարդալ դեռ Սորրենտոյում եւ խոստանում ավարտել այն եւ իր կարծիքը գրել Չարենցին: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1265 111 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2508