«Սովետական գրականություն» N3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Դեղնա-կրեմագույն կազմով ամսագիր: 3-րդ էջին Չարենցի անտիպ բանաստեղծություններից՝ «Իմ մանկիկին», «Լսիր անգին», «Արփիկի հիշատակին», գրված 1928թ-1930թթ: Բանաստեղծությունները վերցված են Պետական գրական թանգարանի Ե.Չարենցի ֆոնդից: Տեսական-քննադատական բաժնում Ս.Աղաբաբյանի «Եղիշե Չարենցը եւ ռեւոլյուցիան» գրախոսությունն է: Հեղինակը անդրադառնում է բանաստեղծի՝ 1917-1921թթ ստեղծագործությանը: Որպես Հոկտեմբերյան օրերի եւ քաղաքացիական կռիվների առաջին արձագանք, հեղինակը առանձնացնում է «Սոմա» եւ «Ամբոխները խելագարված» պոեմները: «Սոման» համարվում է հեղափոխական պոեզիայի նախերգանքը: «Ամբոխները» ձեւով եւ բովանդակությամբ նոր խոսք է հայ չափածոյի պատմության մեջ: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1266 114 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2511