«Սովետական գրականություն» N2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ կազմով, կազմին «Հաղթանակի կամուրջը» Երեւանում (հեղ.Ռ.Բեդրոսյան. փորագրություն փայտի վրա): «Հուշագրություն» բաժնում Գարեգին Բեսի «Չարենցյան Մասունքներ» (երկու դրվագ), «Նրա հասակը բարձր էր, բարձր» (էջ 123) եւ «Բարի ճանապարհ» (էջ 127) հուշերն են: Հուշագիրը խոսում է 1927թ. Բաքվում Չարենցի հետ ծանոթանալու, կուլտուրայի տանը նրա զեկուցմանը մասնակից լինելու, տպավորությունների մասին: Բեսը իր «Փափախը» պատմվածքի ճակատագրի մասին է խոսում, թե ինչպես այն արժանացավ Չարենցի հավանությանը եւ տպագրվեց «Կոմունիստ» թերթի «Գիր-գեղարվեստական» բաժնում: Հուշագիրը ներկայացնում է նաեւ 1929թ. Երեւանում Չարենցի հետ հանդիպումները՝ Չարենցի՝ Պետհրատում աշխատելու օրերին, իր «Կյանքի երգը» գրքի տպագրությունը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1344 249 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2658