«Սովետական գրականություն» N10

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Երկնագույնի եւ սպիտակի համադրությամբ կազմով: «Տեսական-քննադատական» բաժնում Էդ.Թոփչյանի «Մեր պոեզիայի դրոշակակիրը» գրախոսությունն է (էջ 124): Հոդվածագիրը ներկայացնում է Չարենցի ուրույն դերը հայ գրականության հավիտենական շարժման մեջ: Անդրադառնում է Չարենցի վաղ շրջանի պոեզիային, որով ավարտվում է հայ դասական պոեզիայի վերջին էջը եւ բացվում է խորհրդահայ պոեզիայի առաջին էջը: «Սոմա» եւ «Ամբոխները խելագարված» պոեմները ներկայացնում է որպես հեղափոխության անպարտելի ուժի սքանչելի հիմն եւ ազատության խորհրդանիշ: Ապա գրախոսը վերլուծում է այլ շրջանի Չարենցի ստեղծագործությունները՝ մինչ բանաստեղծի վերջին մատյանը՝ «Գիրք ճանապարհի»: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1038 46 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2227