«Սովետական գրականություն» N1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակի եւ փիրուզագույնի համադրությամբ կազմով, կազմին՝ տեսարան Հանրապետության հրապարակի: «Տեսական-քննադատական» բաժնում Հր.Թամրազյանի «Եղիշե Չարենցը եւ սովետահայ պոեզիան» գրախոսությունն է:(90-րդ էջ): Հեղինակը ներկայացնում է մի շարք էական հարցերի հստակ պատասխաններ, օր. «Ի՞նչ տեղ է գրավում Չարենցի ստեղծագործությունը մեր պոեզիայի պատմության մեջ, ո՞րն է նրա ստեղծագործության ներքին բովանդակությունը, զգացումների ու խոհերի կենտրոնը եւ ո՞րոնք են նրա բերած նորությունները»: Հոդվածագիրը կարեւորում է այն, որ Չարենցը ստեղծել է քաղաքական ազնիվ բովանդակություն ունեցող խորապես առաջադիմական պոեզիա՝ հայ ժողովրդի պատմական ճակատագրի ու գալիքի մասին: Այն ուղղված էր իմպերիալիստական տերությունների ազգաջինջ քաղաքականության դեմ եւ արտահայտում էր փոքր ազգերի ողբերգությունը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1958 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1040 48 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2229