«Սովետական գրականություն» N 8

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կրեմագույն կազմին սև տպատառեր են: «Տեսական - քննադատական» բաժնում Ե. Կուրդոյանի «Հրատարակչական վրիպակ» հոդվածն է /էջ 135/, ուր հեղինակն անդրադառնում է Սեւադայի «Առավոտ» վեպի հերոսներին ու ասում իր քննադատական խոսքը: Վեպում նշվում է Ե. Չարենցի անունը, որպեսզի Մյասնիկյանի գնահատմամբ նրա մասին ասի ՝ «Նա տաղանդ է, խոշոր բանաստեղծ, ամբողջությամբ թափ ու կորով է» /էջ 574/, բայց վեպի հղինակը մոռացել է ցույց տալ Չարենցի մասնակցությունը քաղաքացիական կռիվներին՝ Լ. Սխչյանի գլխավորած զորամասում: Չարենցի «Իմ ընկեր Լիպոն» պետք է հիշեցներ «Առավոտ» -ի հեղինակին Չարենց- մարտիկին, ոգեշնչեր նրան պոետի կերպարը կերտելու: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1265 364 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5327