«Սովետական գրականություն» N 3

«Սովետական գրականություն» N 3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմին Լ. Խանամիրյանի «Վահագնի ծնունդը» աշխատանքի վերատպությունն է: «Եղիշե Չարենցի 80-ամյակը» բաժնում Հրանտ Թամրազյանի «Չարենցի յոթ խորհուրդը» գրաախոսությունն է: Հեղինակն անդրադառնում է Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի «Տաղեր եւ խորհուրդներ» բաժնին, առանձնացնելով «Յոթ խորհուրդ գալիքի սերմնացաններին» բանաստեղծությունը: Գիրքը լի է 30-ական թթ. մղձավանջային օրերի հոգեկան դրամայի պատկերներով:«Յոթ խորհուրդ...»-ը մի իմաստալի զրույց է, խորին խորհուրդ. ուր Չարենցը երեւում է գալիքի հետ խոսելու բացառիկ ձիրքով: Ըստ էության՝ երկը մի ծանր, լուրջ, բարդ զրույց է անցյալի, ներկայի եւ գալիքի մասին: Գրականագետը վերլուծում է յոթ խորհուրդները առանձին-առանձին: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1946 336 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4795