«Սովետական գրականություն» N 2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակի եւ մանուշակագույնի համադրությամբ կազմով: «Քննարկում ենք հայ գրականության դասավանդման ու դասագրքերի հարցերը» բաժնում Վ. Նորենցի հոդվածն է: Խոսելով դասագրքերի կազմելու մասին, հոդվածագիրը նշում է, որ Հ. Հակոբյանին եւ Ե. Չարենցին հատկացված էր հավասար քանականությամբ ժամեր: Խոսքը չի գնում Հ. Հակոբյանի ստեղծագործությունը թերագնահատելու մասին, այլ չափազանց գերագնահատելու մասին: Այս արատավոր ավանդը ստացել է օրենքի ուժ եւ անհատական պաշտամունքի տարիներից շարունակվում է /էջ 130/: «Հովհ. Թումանյանի ծննդյան 95-ամյակի առթիվ» բաժնում Էդ. Ջրբաշյանի ՝ «Կյանքի եւ մահվան առեղծվածի հանդեպ» գրախոսոությունն է: Նշվում է, որ Թումանյանի «ԴԵպի անհունը» պոեմը ուժեղ տպավորություն է գործել Ե.Չարենցի վրա: Այդ մասին են վկայում այն մի շարք տեքստային նմանությունները, որոնք կան Չարենցի «Ազգային երազ»-ում / էջ 147/: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1964 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1273 391 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5354