«Սովետական գրականություն» N 10

«Սովետական գրականություն» N 10

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմին լուսանկարիչ Դրափյշների՝ մոլդավական պար՝ «Կոդրենյասկա» լուսանկարի արտատպությունն է: «Հաղորդումներ, որոնումներ» բաժնում Էդ. Ջրբաշյանի՝ «Ե. Չարենցի խմբագրած առաջին ժողովածուն» /էջ 145/ հաղորդումն է: Խոսքը վերաբերում է 1924թ. Չարենցի խմբագրությամբ լույս տեսած «Կորչի պատերազմը» գրական-հասարակական եւ երգիծական ժողովածուին: Այս գրքով է սկսվում Չարենցի խմբագրական գործունեությունը: Այն կազմված է ագիտացիոն սուր եւ անսքող բովանդակության նյութերից: Պատահական չէր Չարենցի՝ ժողովածուի խմբագրելու փաստը: Դա գեղագիտական ծրագրի արտահայտություն էր: Առիթ էր ցուցաբերելու հեղափոխական արվեստի ըմբռնումները: «Կորչի պատերազմը» շատ կարեւոր է Չարենցի կյանքի եւ ստեղծագործության տարեգրության մեջ: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1920 327 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4744