«Սովետական գրականություն»-2, Արմեն Աղաբաբյան «Անծանոթ շերտեր Ե. Չարենցի«Ռուսական կողմորոշումների

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխավոր խմբագիր` Հրաչյան Հովհաննիսյան, պատ. քարտուղար` Հ. Կ. Սեվան: Սպիտակ եվ բաց կապույտ գույների համադրությամբ կազմին եվ կողին սեվ ու սպիտակ գույնի տառեր են: Տեսական-քննադատական բաժնում Արմեն Աղաբաբյանն իր հոդվածում նշում է, որ Չարենցի պոեզիայի ստեղծագործական զարգացումը միշտ էլ գնացել է համաշխարհային գրական-նվաճումների հունով, գեղարվեստական այս կամ այն համակարգի յուրացման ճանապարհով: Չարենցյան պոեզիայի էվոլյուցիայի համահարթեցումը կապվում է Պուշկինի, Գյոթեի, Թումանյանի անունների հետ: Մշակույթի միասնության, նրա ժառանգականության գերիշխանության չարենցյան գիտակցությունը նախապատրաստված էր մասնավորապես ռուսական սիմվոլիստներ Վ. Բրյուսովի, Միխ. Կուզմինի, Վյաչ. Իվանովի ստեղծագործություններով: Չարենցի պոեզիայի լեզվական նոր որակը բերում է մշակույթի նոր զգացողություն, որը հանդիպում ենք նաեվ Օ. Մանդելշտամի մոտ: Չարենցը համարյա նույնությամբ կրկնում է Մ-ի պատկերայնությունը, Բալմոնտի տողերը, որոնք ընդգծված են Չարենցի անձնական գրադարանում պահվող Բալմոնտի գրքում: Ե. Չարենցի ուշ շրջանի «Զառանցանք», «Էկլեզիաստես», «Սաֆո», գործերում նեղ անձնական սիմվոլ է դառնում «քնքշությունը»...:Նույնը առկա է նաեվ Մայակովսկու, Եսենինի տողերում: «Էկլեզիաստես»-ի համար Չարենցը պարտական է Սելվինսկու պոեզիային: Մայակովսկու, Եսենինի, Սելվինսկու բանաստեղծական համակարգերի յուրացման, հաղթահարման ճանապարհով Չարենցի պոեզիայում զուգակցվում են կենսական ապրումն ու մշակութային բանաստեղծական վերապրումը, հատկապես «Ռուբայաթը», ռուբայիններ, դիստիքոսները, բեյթերը, սույն ժամանակ Չարենցը թարգմանում է Գյոթեի «Մատըռվակ»-ը, որը հարում է Խայամի սիմվոլիկային: Չարենցը ստեղծագործական վերջին շրջանում շատ բարձր է գնահատել Բլոկին, որի մի բան-ան արձագանքն է Չարենցի 20-21 ռուբային: Հոդվածագիրը մեջբերում ներ է անում նշած բանաստեղծների ստեղծագործություններից` համեմատելով Չարենցի տողերի հետ: Անվանաթերթի ներքեվում ՉՏԹ կնիքն է: Էջ՝  146 Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986, փետրվար Չափս՝  26սմ x 17սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4042 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6229