«Սովետական արվեստ»թիվ 3 Ա. Այվազյան «Դրամատիկականի «Երկիր Նաիրին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Համարում զետեղված են 2ներդիր Մ. Սարյանի, Մկրտիչ Հաճյանի եւ Քրիստին Սալերիի աշխատանքների գունավոր վերատպությունները: Կազմի վրա Մ. Սարյան «Հայուհու դիմանկար» 1923-1924: 1923թ.- 1924թ-ին Ե. Չարենցը ավարտել է «Երկիր Նաիրի»-ն առանձին գրքով տպագրվել է 1926թ. Պետհրատ. Երեւան Գլխ. խմբագիր` Ս. Բայանդուր. պատ. քարտուղար` Խաչատուր Ավագյան: Արձակագիր Աղասի Այվազյանը իր խոհում գրում է`«Եղիշե Չարենցի«պոեմանման վեպը» ոչ միայն պատմություն է քաղաքի եւ բնակիչների, որոշակի ժամանակի սոցիալական-քաղաքական իրադարձությունների մասին, այլեւ մի հնամյա ժողովրդրի հոգու կերպի նկարագիրն է, տեսակի ողբերգության բացահայտումը: Բեմադրության ռեժիսոր` Ե. Ղազանչյան, նկարիչներ` Հերնիկ եւ Ռոբերտ Էլիբեկյաններ: Ներկայացման մեջ դերասանական խումբը հիմնականում ունի հավասար եւ առինքնող մակարդակ: Դերասաններ` Ի. Ղարիբյանը, Կ. Երիցյանը, Ք. Բարսեղյանը, Վ. Մսրյյանը եւ ուրիշներ կազմում են բեմադրության մարմինը, շոշափելի նյութը: Հաճելի են բեմում գոյություն ունեցող դերասանական դիսցիպլինան, հարգալից վերբաբերմունքը իրենց ստեղծագործության նկատմամբ: Հատկապես գնահատելի է տելեֆոն. Սեթոյի դերակատար Ռ. Քոթանջյաի ոսկերչական աշխատանքը: Ոչ միանշանակ եւ բազմազուգորդություններ է առաջացնում Ե. Չարենցի «Համո Համբարձումովիչը` Մազութի Համո` արքա Նաիրի `.Մ.Հ. Ա.Ն: Բեմ է տեղափոխված միայն նրա ճառի տեքստը, որը հնարավորություն չի տալիս հաղթահարելու տիպարի հանրածանոթ մակերեսը. դերակատար Լեւոն Թուխիկյան/: Ասված է` «Գործ անելու ժամանակ է ելնում չարվածը»: Բեմադրության հիշյան թերությունները լուրջ եւ դժվար գործի ուղեկիցներն են միայն: Հանդիսատեսը հաճույքով եւ բավականությամբ մտովի կվերականգնի Դրամատիկականի«Երկիր Նաիրի» ներկայացումը: Հոդվածի էջերում կան տեսարաններ Ե. Չ-ի «Երկիր Նաիրի» ներկայացումից: Առաջին էջի մեջտեղում ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2312 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 5585