«Սովետական արվեստ» N6

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմին հատված՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի բիոքիմիայի ինստիտուտի շենքի ճակատին արված խճապատկերից: Զետեղված է մեկ գունավոր վերատպություն: «Ապագա գրքի էջերից» բաժնում (էջ 13) Սաբիր Ռիզաեւի «Դարաշրջանի նկարագրի որոնումները» մեծածավալ գրախոսությունն է: Հոդվածագիրը անդրադառնում է Վ.Աճեմյանի բեմադրություններին, ռեժիսորական աշխատանքին: Վերլուծում է «Դեպի ապագան» ներկայացումը: Այն կազմված է Ե.Չարենցի չափածո երկերից եւ «Կապկազ թամաշա» սատիրա-բուֆից: Չուներ օրինաչափ ծավալվող սյուժետային գիծ: Աճեմյանը գործողությամբ էր բացահայտում երեւույթը, իսկ Չարենցի տեքստը ասես նրբերանգում էր գործողությունը, մեծացնում ընդհանրացման աստիճանը: Առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1317 227 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2624