«Սովետական արվեստ»  N3

«Սովետական արվեստ» N3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Շագանակագույն կազմին «Հանրապետության նախագահը» Սունդուկյանի անվ.թատրոնում: Ալեքսանդր Մյասնիկյանի դերում Խորեն Աբրահամյանն է: «Ցուցահանդեսի սրահներում» բաժնում Գրիգոր Խանջյանի՝ «Վերհիշելով անցած ուղին» խորագրով «Մտորումներ գրաֆիկայի շուրջ» գրախոսությունն է: Առիթը Հայաստանի հիսնամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի գրաֆիկական բաժնում ցուցադրված գործերն են: Հեղինակը խոսում է գրաֆիկայի, հաստոցային գրաֆիկայի եւ գրքային գրաֆիկայի ասպարեզում ձեռքբերումների, թերացումների, նվաճումների մասին: 22-րդ էջում անդրադառնում է Ե.Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի՝ Հ.Կոջոյանի նկարչական ձեւավորումներին: Նշում է, որ գործը ժամանակակից գրքային կուլտուրայի ֆոնին էտալոնային ուժ է ստանում: Ցուցահանդեսում ներկայացվել է նաեւ Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի նկարազարդումը (հեղ.Սուքիասյան), որը խոսքով, ռիթմով ու նշանակությամբ չի բավարարել հանրությանը: Առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1317 225 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2622