«Սովետական արվեստ» N2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կանաչ կազմով, մեկ գունավոր, մեկ մոնոխրոմ ներդիրներով: 6-րդ էջին Արտաշես Ոսկերչյանի «Ալեքսանդր Մյասնիկյանը եւ արվեստը» հոդվածն է: Նշվում է, որ 1923թ. Ալ.Մյասնիկյանին հասցեագրած Ռոմանոս Մելիքյանի նամակից հայտնի է դառնում, որ Մյասնիկյանը ցանկացել է Եղիշե Չարենցի «Կապկազ թամաշան» տեսնել «երաժշտականացված» եւ դրա կատարումը նպատակահարմար է գտել հանձնարարել Ռ.Մելիքյանին: Մյասնիկյանը խորապես գիտակցելով Չարենցի ստեղծագործության, հատկապես հիշյալ սատիրական պիեսի դաստիարակչական նշանակությունը, մտահոգված էր երաժշտության օգնությամբ այն դարձնել ավելի մատչելի եւ լայն մասսաների սեփականությունը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1302 203 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2600