«Սովետական արվեստ» N11

«Սովետական արվեստ» N11

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գորշագույն կազմով ամսագիր: «Ալ.Շիրվանզադեի ծննդյան 100-ամյակը» բաժնում Սարգիս Մելիքսեթյանի «Մտերմական Շիրվանզադեն» հուշագրությունն է, ուր հեղինակը պատմում է դրվագ՝ Բակունցի, Չարենցի, Շիրվանզադեի հետ իր հանդիպումից (էջ 28): «Հոկտեմբեր-Նոյեմբեր» հոբելյանական տարեգրքի հրատարակության առնչությամբ խմբագիրներից մեկի՝ Ե.Չարենցի խնդրանքով Ս.Մելիքսեթյանը այցելել է «Ինտուրիստ» հյուրանոց, որի համարներից մեկում ապրում էր Չարենցը: Նոթագիրը ներկա է գտնվում Բակունցի եւ Շիրվանզադեի ռեպլիկների լարված փոխանակությանը, որի արանքում վիրավորված Շիրվանզադեն հեռանում է հյուրանոցից: Այստեղ երկայացվում է Չարենց մարդու բարոյական նկարագիրը, ով Բակունցին ուղարկում է ներողություն խնդրելու «Քաոս»-ի եւ «Արտիստը» երկերի հեղինակից: Ավանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, տպագիր Էջ՝  80 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1958 Չափս՝  25,5 x 21 սմ Տպարան՝  ՀՍՍՀ մին. սովետի հրատարակչութ.-ի պոլիգրաֆիայի Գլխ. վարչության համար մեկ տպ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1304 482 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5445