«Սովետական արվեստ» N1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գորշագույն կազմին կապույտ տպատառեր եւ կապույտ զարդանախշ: 32-րդ էջին Մկրտիչ Արմենի՝ «Չարենցի «Կապկազ թամաշան» բեմի վրա» գրախոսությունն է: Երբեմնի՝ դաշնակցական կառավարության պառլամենտի շենքում 1958թ. բեմադրվում է Չարենցի սատիրական պիեսը՝ դաշնակցական հատվածի դեպքերի մասին: Ի՞նչ էֆեկտ է առաջացնում ունկնդրի մոտ սատիրական այս բեմադրությունը:Կապկազը» Չարենցի միակ դրամատիկական դործն է, գրած 1932թ: Գրախոսը մանրամասը վերլուծում է գործողությունների ընթացքն ու զարգացումը: Բեմադրության նկարիչը Սերգեյ Արուչյանն է: Ռեժիսորը՝ Տ.Վարդազարյան: «Կապկազը» առաջին անգամ տպագրվել է առանձին գրքույկուվ 1923թ. Թիֆլիսում, Կարո Հալաբյանի նկարազարդումով եւ Վլ.Մայակովսկու «150.000.000» պոեմից առնված բնաբանով: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1958 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1054 59 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2240