«Սովետական արվեստ» N 1

«Սովետական արվեստ» N 1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմին՝ «Ռոսիա» կինոթատրոնի շենքը Երեւանում: Համարում զետեղված են 2 ներդիր՝ գունավոր եւ միագույն վերատպություններով: 26-րդ էջին Ռուբեն Զարյանի «Դերասանի դասերը» /Խոսք Փափազյանի արվեստի շուրջ/ հոդվածն է: Հեղինակն արտահայտում է այն միտքը, որ Փափազյանի բեմական կյանքից բխող դասերի իմաստն այնքան մեծ է, որ նրան դասում է հայ մշակույթի 3 մեծերի՝ Չարենցի, Սարյանի, Թամանյանի կողքին: Իսկական մեծությունները ծնվում են համաշխարհային արվեստի աղմկալի խաչմերուկներում: Վկա են 3 մեծությունները, սրանց հետ Փափազյանը: Չարենցի սրտովը չէր, երբ մեկը իր նման էր գրում՝ «ալյա Չարենց»: երբ այս մեծերը աշխարհ եկան, շատերից սովորեցին, բայց ոչ ոքի նման չէին: Հեղինակը հոդվածն ամփոփում է. «Կհեռանան մարդիկ Չարենցից ու այլ մեծերից, բայց նորից կվերադառնան...»: 1-ին, եւ 17-րդ էջերին եւ ետեւի կազմի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1648 294 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4344