Սոված գայլը: ժողովրդական հեքիաթ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սոված գայլը: Ժողովրդական հէքիաթ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ստեփան Լիսիցեան. Սոված գայլը: Ժողովրդական հէքիաթ. Նկարիչ Գ. Երիցեան. - Թիֆլիս, 191..., հրատարակութիւն «Հասկեր»-ի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են բաց մոխրագույն՝ կարմիր անձև նախշերով, թղթով: Կռնակը լայն է՝ մուգ կարմիր մաշկալաթից: Տիտղոսաթերթը նկարազարդ է, ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերը նկարազարդ են: Կազմերեսները և թերթերը խունացած են: Հեղինակ՝  Լիսիցյան Ստ. Էջ՝  6 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  191... Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  14 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/968