Սմբատա Սպարապետի եղբոր Հեթմոյ Առաջնոյ արքայի Հայոց Պատմություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սմբատայ Սպարապետի եղբօր Հեթմոյ Առաջնոյ արքայի Հայոց Պատմութիւն Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սմբատ պատմագիր. (Գունդստաբլ). Սմբատայ Սպարապետի եղբօր Հեթմոյ Առաջնոյ արքայի Հայոց Պատմութիւն Յունաց ի Կոստանդնուպօլիս եւ Հայոց մեծաց ըստ կարգի ժամանակաց. - ի Մոսկուա, 1856, ի տպարանի Վօլտեմարայ Գօթիէ: Շապիկը մոխրականաչ ողորկ թղթից է: Առառաջին կազմերեսին պատկերված է սև բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված է հեղինակի անունը: Նույն շրջանակը պատկերված է նաև վերջին կազմերեսին, իսկ կենտրոնում տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի մասում կա անհայտ անձի սև թանաքով մակագրությունը` «Բագրատ»: Տիտղոսաթերթին հաջորդում է տպագիր նվիրագրով էջը, որի ներքևի աջ անկյունում և դարձերեսին, էջ 57-ի ներքևի աջ մասում՝ բնագրի վրա, և վերջին էջ 134-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: 7-11, 20, 26, 28-30 և 34 էջերին կան նշումներ, որոնց պատկանելը Հովհ. Թումանյանին որոշված չէ: Կազմերեսները խունացած են, կռնակը՝ մաշված, որոշ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Սմբատ Գունդստաբլ Էջ՝  (Ա-Թ), 134 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1856 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  18,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/208