Սկուտեղ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Սկուտեղ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի հարթ հատակ և շուրթ, քիչ վեր ձգված իրան: Կենտրոնում՝ բուսանախշերի մեջ, վեցթևանի աստղածաղիկ՝ ամփոփված երկրաչափական պատկերի մեջ: Կոմպոզիցիան եզերված է եռաշարք եզրագոտով: Վերջինիս շուրջը՝ համակենտրոն պատկերներ՝ շրջանաձև նախշեր, ծաղիկներով ծաղկամաններ, որոնք մեկընդմիջված են ենթադրյալ սոճու պատկերով: Գեղազարդումն ամբողջովին արաբանախշ է: Շրթին ունի բուսանախշ շրջագոտի և երկու հանդիպակաց արձանագրություն. «ՍԱՐՈՒՄԻ ՈՐԴԻ ՄԿԸՐՏԻՉ ԹՈՒԻՆ ՌԲՃ» /1200=1751թ./, «ՄԱՀՏԵՍԻ ԵՂԻԱՅԻ ՈՐԴԻ ԱԿՈԲ ՌՄԻԳ» /1223=1774թ./: Լայնություն (սմ)՝  Շրթի ՝ 1 Տրամագիծ (սմ)՝  90 Նյութը՝  Պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արեւմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XVIII դ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5688/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-675