Սկուտեղ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սկուտեղ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ավանդական խոնչայատիպ սկուտեղ է: Հատակի կենտրոնական մասում փորագրված է տասներկու թերթավոր, միմյանց մեջ շղթայված տասներեք վարդյակ, որոնք իրարից բաժանվում են եռանկյունիներով՝ մեջը հատիկավոր գնդիկներով: Կենտրոնական շղթայի վերևի և ներքևի մասում մեկական աղավնակերպ հավքեր են փորագրված:Սկուտեղը շրջերեսին ունի արձանագրություն՝ նկարիչի և փորագրիչի անուն-ազգանունով,կատարման թվականով: Ներքևի մասում ունի տասներկու թերթանի վարդյակ: Հեղինակ՝  Հենրիկ Սոլախյան Վարպետ՝  փորագրիչ Արամայիս Աղաջանյան Նյութը՝  փայտ՝ հաճարենի Չափս՝  88 x 15 x 2սմ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2004թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  2275