Սկուտեղ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սկուտեղ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ավանդական խոնչայատիպ սկուտեղ է, որի կենտրոնական մասը խորացված է, իսկ եզրային դաշտերը կատարում են բռնակի դեր և հատակի հետ զուգահեռ են: Զարդային հորինվածքը հատակի վրա բաղկացած է յոթ վարդյակից, որոնցից մեկը կենտրոնում է և հավերժության նշանով, իսկ մնացած վեց վարդյակները բաղկացած են եռանկյունիներից և ծաղկաթերթիկներից: Հատակի դաշտը երիզված է եռանկյունիներից բաղկացած չընդհատվող ժապավենով: Եզրային դաշտերի վրա հինգական վարդյակներ են, որոնցից կենտրոնականները հավերժության նշանով են, իսկ մնացածը՝ ծաղկաթերթիկներով և եռանկյունիներով: Շրջերեսին սկուտեղն ունի ՝ հեղինակի անուն-ազգանուն-հայրանունով կամարաձև արձանագրություն, որի տակ հեղինակի անվան սկզբնատառերով և կատարման թվականով արձանագրություն է: Հեղինակ՝  Արմեն Խաչատրյան Նյութը՝  փայտ՝ հաճարենի Չափս՝  45 x 24 x 3սմ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  882