Սիփան սարը Կտուց կղզուց

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Հայաստանի ազգային պատկերասրահ Նկարագրություն ՝  Փանոս Թերլեմեզյանի բնանկարների շարքում իրենց առանձնահատուկ հմայքով, տեղանքի ճանաչելի պատկերավորմամբ են առանձնանում հեղինակի ծննդավայրի` Վանի և Վանա լճի տեսարանները: 1915 թ. հայ ժաղովրդի պատմության օրհասական պահերին է վրձնել գեղանկարիչը <<Սիփան սարը Կտուց կղզուց>> կտավը: Թերլեմեզյանը ռեալիստական բնապատկերը հագեցրել է հայրենի եզերքի հանդեպ անսահման ջերմ սիրո շնչով: Նյութը՝  կտավ, յուղաներկ Հեղինակ՝  Թերլեմեզյան Փանոս Պողոսի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊ Հիմնական հաշվառանիշ՝  17 Բաժնեհաշվառանիշ՝  162