Սիրտ մարդոյ, որ է տաճար աստուծոյ կամ գործարան սատանայի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  Ի հայրապետութեան Տն Յովհաննու Կարբեցւոյ սրբազնասուրբ Կաթուղիկոսի ամենայն հայոց։ Հրամանաւ Տն Բաղտասարայ իշխանազնի Ջալալեան սրբազան Արքեպիսկոպոսի և մետրոպոլիտի հայոց համայն աղուանից։ Գրքի վերջին էջում՝ «Շուշի բերդումն աւետարանական ժողովքի տան մէջն էս հետևօղ գրեանքս էլ ծախվում են»: 1823 թվականից սկսած՝ Շուշիում գործել է Շվեյցարիայի Բազել քաղաքի «Ավետարանական Քարոզչական Ընկերություն»-ը, որը 1827 թվականից հիմնադրել է իր սեփական տպարանը: Այս տպարանը գործել է մինչև 1833-1834 թվականները, իսկ ավելի ուշ այն գնվել է Ղարաբաղի հոգևոր առաջնորդ Բաղդասար Մետրոպոլիտի կողմից: Փաստորեն, 1828-1833 թթ. Շուշիում տպագրված երկու տասնյակից անցնող գրքերը պատկանում են հենց այս՝ բազելյան «Ավետարանական Քարոզչական Ընկերության» տպարանին: Հետաքրքրական է այն փաստը, որ 1828-1833 թթ. տպագրված գրքերի և տիտղոսաթերթերին ու շապիկներին, և բնագրային տեքստերում տպարանի անվանման մասին որևէ տեղեկություն նշված չէ: Բայց, ընդունելով վերոնշյալ փաստը, մենք այսուհետև 1828-1833 թթ. Շուշիում տպագրված բոլոր գրքերի նկարագրության ժամանակ՝ որպես տպարան, կնշենք պայմանականորեն «տպ. Բողոքական քարոզիչների»:«Հայ գիրքը 1801-1850 թվականներին» մատենագիության մեջ (Երևան, 1967 թ.) գիրքը նկարագրվել է 796 համարի ներքո, իսկ էջերի քանակը սխալմամբ նշվել է 28: Թվայնացված գրքի պակաս էջերը՝ 28-ից մինչև վերջ լրացվել է Մատենադարանի օրինակից: Հայաստանի ազգային գրադարանում առկա է գրքի 1 օրինակ։ AH Էջ՝  43, 1 չհամարակալված Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շուշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1833 Չափս՝  11,2x18,2 սմ․ Տպարան՝  [Բողոքական քարոզիչների] Նկարագրություն՝  Տասն պատկերներով առաջի դրած. Որ ամէն մարդ հեշտ իմանալ և միտք առնելով քրիստոնէական կեանքին հետևելոյ համար ջանք անէ։ Թարգմանութիւն։ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Հիմնական հաշվառանիշ՝  1882 Բաժնեհաշվառանիշ՝  Լեո-1882