Սիրո ֆիզիկական կողմը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  PHYSIQUE DE L' AMOUR Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, դեղին: Շապիկին վերից վար դեղին փոքր-ինչ մուգ երանգով թույլ նշմարվող ուրվագծով պատկերված է արծվաթև գլխով գավազան՝ վրան փաթաթված է երկու օձ: Գրքի տվյալները՝ սևով. վերևում հեղինակի անունն է, քիչ ներքև՝ վերնագիրը՝ թավ տառերով: Կենտրոնում հրատարակչության խորհրդանշանն է՝ փոքրիկ զանգակ՝ արծվի թևերի միջև: Շապիկի ներքևում՝ հրատարակչության տվյալները: Կողին՝ գրքի տվյալները, կենտրոնում նույն փոքր խորհրդանշանը: Նախանվանաթերթին՝ վերնագիրը, դարձերեսին՝ հեղինակի գործերի ցանկ, անվանաթերթին՝ գրքի տվյալները: Շապիկի հետևին՝ հրատարակչության մասին: 7,8,11 էջերին՝ կարմիր մատիտանշումներ: Հեղինակ՝  Գուրմոն Ռեմի դը Էջ՝  296 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  12x18,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5845