Սիրո հանցանք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  UN CRIME D' AMOUR Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ բարակ ստվարաթուղթ, շագանակագույն: Վերին ձախ անկյունում գրքի արժեքն է, աջում՝ մատենաշարի խորագիրը: Մի փոքր ներքև՝ հեղինակի անուն, ազգանունը և խոշոր սև , թավ տառերով գրքի վերնագիրը: Ավելի ներքև՝ քառակուսի շրջանակի մեջ, երկնագույն ֆոնի վրա, կիսադատարկ սենյակում, կլոր սեղանի մոտ, որի վրա կա ծաղկաման, նամակներ՝ նստած է թախծոտ դեմքով երիտասարդ կին՝ իր խոհերի հետ: Հագին ունի երկար կիսաշրջազգեստ, սև բաճկոն և սպիտակ վերնաշապիկ: Ֆորզացը համր է: Նախանվանաթերթին՝ վերևում մատիտով անհասկանալի բան է գրված: Գրքի վերնագրի տակ՝ հատված աստվածաշնչից /լատիներեն/: Գրքի հետևի էջին նույն հրատարակչության լույս ընծայած գրքերի ցանկ: Գրքի հետևի կազմին նկարված է վարդերի փունջ /թառամած/, որի թերթերը թափվել են գրքի վրա: Հեղինակ՝  Բուրժե Պոլ Էջ՝  69 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  17,5x24 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5411