Սիրանույշը Համլետի դերում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ապակյա նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է XIX դարի ռեալիստական ուղղության, հայ բեմի ականավոր դերասանուհիներից մեկը՝ Սիրանույշը (Մերոպե Գանթարճյան ), Համլետի դերում։ Կերպարը առաջին անգամ մարմնավորել է 1901 թ.-ին Թիֆլիսում (Շեքսպիրի «Համլետ») հռչակավոր Սառա Բեռնարից հետո (կինը տղամարդու դերում)։ Դերասանուհին պատկերված է խաղի պահին, բեմական հագուստով՝ պրոֆիլով դեպի հանդիսատեսը, հենված է քանդակազարդ խոյակներով սյանը, գլուխը հենած ձեռքին։ Ետին պլանում նույնատիպ խոյակներով հայելին է, վարագույրը երևում է կիսով չափ, կանգնած է ծաղկազարդ գորգի վրա։ Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904թ. Չափս՝  8.5*8.5 Նկարիչ՝  Ա․Վրույր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7744/394 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-488