Սիսական: Տեղագրություն Սյունյաց աշխարհի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սիսական: Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ի Հ. Ղեւոնդեայ Մ. Ալիշան Մ. Մխիթարեան. Սիսական: Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի. - Վենետիկ, 1893, ի Մխիթարայ վանս, ի Ս. Ղազար: Մեծադիր գիրք է՝ կոշտ ստվարաթղթե կազմով: Կազմերեսները պատված են կարմիր կաշվով: Երկու կազմերեսներին դրոշմված են ոսկեգույն նախշեր: Կռնակը նույնպես կարմիր կաշվից է, վրան դրոշմված են ոսկեգույն նախշեր և ոսկեգույն տառերով՝ վերնագիրը: Թերթերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Ֆորզացները սպիտակավուն, մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթից են: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 562-ին հաջորդող էջի՝ Վրիպակների, ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքի էջերին և առանձին թերթերի վրա կան բազմաթիվ սև-սպիտակ ու գունավոր նկարներ, պատկերներ: Կազմերեսները և կռնակը թեթև խունացած են: Հեղինակ՝  Ալիշան, Ղևոնդ Էջ՝  /9/, 562, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1893 Լայնություն (սմ)՝  23,5 Երկարություն (սմ)՝  32,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/2