Սիմֆոնիա №2 և Սիմֆոնիա-պոեմ №3: Պարտիտուրներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Երաժշտական ստեղծագործություններ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա.Խաչատրյանի Առաջին սիմֆոնիայի և Սիմֆոնիա-պոեմի պարտիտուրներն են՝ կոմպոզիտորի ստեղծագործությունների 24 հատորանոց լրիվ հավաքածուից երկրորդ հատորը, որը հրատարակվել է «Музыка» հրատարակչությունում՝ կոմպոզիտորի 80-ամյակի կապակցությամբ: Երկրորդ սիմֆոնիան (զանգերով) կոմպոզիտորը գրել է 1943թ-ին, որի պրեմիերան կայացել է Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում՝ դիրիժոր Բ.Խայկինի ղեկավարությամբ: Սիմֆոնիան նվիրված է Հայրենական մեծ պատերազմին, որտեղ արտահայտված են անսահման վշտի և հաղթանակի նկատմամբ ունեցած հավատի տրամադրությունները: Սիմֆոնիա-պոեմը գրվել է 1947թ-ին, որտեղ գերակշռում են լուսավոր, հաղթական տրամադրությունները: Առաջին անգամ կատարվել է 1947թ-ին, դիրիժոր՝ Եվգենի Մռավինսկու ղեկավարությամբ: Հեղինակ՝  Ա. Խաչատրյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Երևանի գրապալատից թերթ՝  108 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1793 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1912