«Սիամանթո» - ժողովածու

«Սիամանթո» - ժողովածու

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մոխրագույն մոմլաթե կազմի տառերը ոսկեգույն են, կողի տառերը՝ սեւ: Կազմի դիմերեսին 2.7x10.7սմ չափսի ուղղանկյուն է, նախշազարդ անվանաթերթի ձախ կողմում բաց դարչնագույն ծաղկի գծանկար է: Ֆորզացների եզրերը բաց դարչնագույն են: Սուպեր-շապիկը՝ կրեմագույն է՝ բաց կապույտի համադրությամբ, տառերը սեւ ու կարմիր: Դիմերեսին սեւ մատիտով գրած է՝ «Ե.Չարենց Ճ»: Այս գիրքը առաջին մենագրությունն է բանաստեղծի մասին: Գրականագետը ստեղծել է Սիամանթոյի կյանքի պատմությունը եւ նոր լույսի տակ քննել նրա ստեղծագործությունները՝ օգտագործելով մամուլում, արխիվներում, հուշագրական եւ գեղարվեստական երկերում ցրված նյութերն ու Հայաստանի ԳԱԹ-ի հարուստ ֆոնդը, որը պահպանել եւ Փարիզից հայրենիք է ուղարկել տիկին Զապելը՝ բանաստեղծի քույրը: Անվանաթերթին, 17-րդ, 247-րդ էջերին ՉՏԹ կնիքն է, վերջում՝ ֆորզացին գրախանութի կնիքն է:: Հեղինակ՝  Հրանտ Թամրազյան Նյութը՝  կավճապատ թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  31 41 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 57