Սիամանթո. 1878-1915

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2003 թ. նոյեմբերի 25-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Սիամանթոյի ծննդյան 125-ամյակը» թեմային, որի վրա պատկերված է Սիամանթոյի դիմանկարը ձեռագրի խորքին: Սիամանթո (Ատոմ Յարճանյան) (1878-1915): Հայ բանաստեղծ, հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է: Սիամանթոն ձև է տվել հայ ազատաչափ բանաստեղծությանը, բանաստեղծական խոսքը համալրել է նոր բառերով, ստեղծել բառակապակցություններ, որոնք ընդլայնում են բանաստեղծական խոսքի արտահայտչական հնարավորությունները: Լինելով հայ նեոռոմանտիզմի ականավոր դեմքերից՝ նա իր արվեստի մեջ ներհյուսել է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի գեղագիտական սկզբունքները: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  2,5x4,2 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Սամուելյան Հարություն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2003 Նկարագրություն՝  Սիամանթոյի ծննդյան 125-ամյակը: Անվանական արժեքը՝ 350 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  40-Նամ.