Սերիկ Սեմյոնի Թութունջյանի հարցաքննության արձանագրություն

Սերիկ Սեմյոնի Թութունջյանի հարցաքննության արձանագրություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թարգմանություն` Սերիկ Թութունջյանը Չարենցի հետ ծանոթացել է իբրև Գրողների տան աշխատակցուհի: Տվել է ցուցմունք, որ Ե. Չարենցը մտադրվել է մարտի 1-3-ը կատարել տեռորիստական գործողություն Արիսյանի նկատմամբ` ըստ Դաբաղյան Նորայրի, որի մասին նրան փոխանցել է Արամ Կոստանյանը, նրան էլ` Բակունցը: Նշել է, որ Չարենցը Գրողների տանը հաճախակի Արիսյանի հասցեին ասել `. «վանեցի շուն»: Հատկապես վատ է տրամադրվել Արիսյանի դեմ 1933-ի աշնանը, երբ արգելվել է Չարենցի գրքի տպագրությունը, որի համար մեղադրել է ոչ միայն Արիսյանին, այլ մեր ղեկավար ընկերներին: «Վերջերս Չարենցը Գրողների տանը մոտեցել է ընկ. Արիսյանի քրոջը` Մ. Վարդանյանին եվ հարցրել` «Երբ է գալու քո եղբայրը» - նշած է Ս. Թութունջյանի հարցաքննության վերջում: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7229 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7229