Սեր կամ մահ

Սեր կամ մահ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սէր կամ մահ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գ. Բարխուդարեանց. Սէր կամ մահ. Ողբերգութիւն հինգ գործողութեամբ. Հայկական թատրոն, տետրակ Դ. - Թիֆլիզ, Համբ. Էնֆիաճեանցի եւ Ընկ. տպարանումը, 1869: Շապիկը հարդագույն բարակ թղթից է՝ վերնագրով և այլ տպագրական տվյալներով: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ.Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում՝ սև թանաքով ընծայագիր՝ «Արժանապատիւ Տէր Յովհաննէս Աւագ քահանայ Տ. Գալստեանցին նուէր հեղինակից 1877 VII/11 Ախալքալաք»: Տիտղոսաթերթին հաջորդող անվանաթերթի վերևի մասում կա մանուշակագույն թանաքով դրոշմակնիք՝ «Յովհաննէս Աւագ Քահանայ Տէր - Գալստեանց. Ախալքալաք, Գեղջ.»: Գիրքը մաշված և խունացած է, վերջին կազմերեսը բացակայում է: Հեղինակ՝  Բարխուդարյան Գ. Էջ՝  156 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1869 Լայնություն (սմ)՝  10,5 Երկարություն (սմ)՝  14 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/511