Սեպագիր արձանագրություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Վիմագիր և նմանատիպ այլ արձանագրություններ Տեսակ/ժանր՝  Սեպագիր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սեպագիր արձանագրութուն Արգիշտի Մենուայի որդու Էրեբունի ամրոցի և միջնաբերդի պալատի կառուցման մասին, 10 տողից՝. « Խալդի աստծուն, տիրոջս, այս տունը Արգիշտին, Մենուայի որդին կառուցեց, հոյակապ ամրոց կանգնեցրեց՝ Էրեբունի անվամբ: Բիայնիլի երկրին՝ հզորություն, թշնամի երկրին՝ հնազանդություն (?): Խալդի աստծո մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին, թագավոր ( ? ) հզոր, թագավոր Բիայնիլի երկրի, կառավարիչ՝ Տուշպա քաղաքի » : Ամբողջական: Հայտնաբերման վայրը՝  Արին բերդի միջնաբերդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8 դար Նյութը՝  Բազալտ Տող՝  10 Լայնություն (սմ)՝  Փորագրված մակերեսի լայն.- 34 Երկարություն (սմ)՝  Փորագրված մակերեսի երկ.- 60 Բարձրություն (սմ)՝  Տողի բարձ.- 3 Հայտնաբերման ժամանակը՝  1968թ. սիստեմատիկ պեղումներից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  1 Բաժնեհաշվառանիշ՝  1/1