Սեղմիրան

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա սպիտակ կտորից: Առաջամասում երկփեղկանի է, երկու կազմում ունի անցքեր իրար հանդիպակած, որոնք կապվում են թելերով: Ետևամասի կենտրոնում արված են 5 մետաղյա ամրակներ « BRUXFLIES » մակագրությամբ: Կիպ ընդգծելով իրանը՝ աստիճանաբար երկարում են կենտրոնի ուղղությամբ: Մի երիզը ժանեկազարդ է : Զգեստը երկտակ է և ծածկված է ուղղագիծ ներդիրներով: Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բամբակ, մետաղ, մետաքս Լայնություն (սմ)՝  28 Երկարություն (սմ)՝  42 Հայտնաբերման ժամանակը՝  21.03.1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5960/9 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2761/9