Սեղանի սփռոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է ասեղնագործ սփռոց: Այն բաժանված է երեք խորանի: Կենտրոնական խորանում գահի վրա նստած պատկերված է Մարիամ Աստվածածինը որդուն գրկած: Գլխավերևում թագ է, որը երկու կողմից պահում են հրեշտակները: Թագի ներքևում մակագրություն կա: Մյուս երկու խորաններում սրբերի պատկերներ են: Աջ կողմի սուրբը ձեռքում ունի եկեղեցու մակետ և բուրվառ, գլխի մոտ ասեղնագործված է ‹‹ՍԲ ՆՍՏ ԵՓՆՆՈՍ››: Ձախ կողմի սուրբը պահում է դրոշ, ափսե, որի մեջ կտրված գլուխ է, իսկ մյուս ձեռքում հրովարտակ: Նրա գլխի վերևում ևս գրություններ կան: Բոլոր խորանների անկյուններում հրեշտակներ են: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  17.4 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Բարձրություն (սմ)՝  11.6 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/38 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274