Սեղանի ծածկոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է ծաղկազարդ կտորից ծածկոց, որի վերևի եզրը ժանյակաձև ժապավեն է, իսկ ներքևի եզրը՝ծոպավոր: Ծածկոցի վերևի մասում վերադիր կարված կտորի վրա ասեղնագործված է հրեշտակի գլուխ, իսկ աջ և ձախ կողմերում արձանագրություն է. ‹‹Հիշատակ է Կեսարցի Հակոբի փեսա հանգուցյալ մահտեսի Սարգսին և ......››: Ներքևում խորանաձև կտորի վրա գործված է Մարիամ Աստվածածնի և մանկան պատկերը, նրանց աջ և ձախ կողմերում հրեշտակների պատկերներ են, ոտքերի ներքևում ևս արձանագրություն կա: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Բարձրություն (սմ)՝  16 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/46 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274