Սեղանի ծածկոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է ուղղանկյունաձև սեղանի ծածկոց: Ծածկոցն ունի երեք եզրագոտի՝ ծաղկազարդերով և բուսական նախշերով: Ներսի մասում ասեղնագործված են երկու եզրից բարձրացող ալիքաձև սյուներ, որոնց վրա գեղեցիկ ծաղկամաններ են: Ծաղկամանների վերևում ասեղնագործված են ծաղկեփնջեր: Նրանցից ներս, կենտրոնում՝ գեղեցիկ կորաձև տերևներ են, որոնք իջնում են մինչև ծաղկամանները և շարունակվում են նույնատիպ սյուների պատկերներով: Վերևից, տերևների կենտրոնից իջնում է բուրվառը: Բուրվառից ներքև ասեղնագործված է արձանագրություն: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.7 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Բարձրություն (սմ)՝  17 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/17 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274