«Սբ Սարգիսը վերակառուցումից առաջ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է Սբ Սարգիս եկեղեցին վերակառուցումից առաջ: Այն նկարված է Հրազդանի ձորից, իշխող տեսք է ստացել շրջապատի նկատմամբ: Եկեղեցին գմբեթավոր շինություն է, պատերը սպիտակավուն կրապատ են, տանիքը և գմբեթի վեղարը կապույտ են: Եկեղեցուց քիչ հեռու սյունազարդ պատշգամբով շինություն է: Հեղինակ՝  Հակոբյան Լևոն Ցոլակի նկարիչ-ճարտարապետ /1922- Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980-ական թթ. Նյութը՝  թուղթ, ջրաներկ Չափս՝  46 x 34 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 11922