Սափորի վզի և շուրթի բեկոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սափորի վզի և շուրթի բեկոր, սև փայլեցրած,փայլը մասամբ թափված, գորշ աստառով , շուրթը ներսից դարչնագույն , փայլեցրած, երկար վզով, կլորացող դուրս ճկված շուրթով:Վիզը զարդարված է միանդիրների գոտենախշով, գծազարդ եռանկյուններով , որից վերև անցնում է 2 հորիզոնական գծերի մեջ առնված զիգզագ գոտի: Պատրաստված է մանր ավազախառը կավից, լավ թրծված: Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Շենգավիթ բնակավայր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ․թ․ա․ 5-3-րդ հազարամյակ Հայտնաբերման ժամանակը՝  1971թ. սիստեմատիկ պեղումներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՇԹ Հիմնական հաշվառանիշ՝  Շ 3 Բաժնեհաշվառանիշ՝  3/22