Սափորի բեկորներ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Միականթ, մոխրագույն-սև մակերեսով, գնդաձև իրանով: Վիզը կարճ է, շուրթը՝ շեփորաձև թույլ բացված, շրթի տակ՝ ակոսագոտի: Կանթը թերի է, շրթից սկսվող, վերին մասում՝ բրգաձև ելուստներով և կոճակաձև վերադիր զարդով: Իրանի վերին մասն ունի 4 ակոսագոտիներ, որոնցից երեքի մեջ ալիքաձև գծեր են: Վզի վրա երևում են կոկիչի ուղղահայաց գծեր: Հատակը փոքր-ինչ գոգավոր է: Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Նոյեմբերյան, Հիվանդանոցի մոտ N 2 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. VIII-VI դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Լ. Բարսեղյան, Ժ. Խաչատրյան, Ա. Քալանթարյան Հայտնաբերման ժամանակը՝  1962թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1237/23 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-46