Սափորի բեկոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Փոքր, միականթ, սև, լավ հղկված, փայլեցված մակերես ունի: Վիզը կարճ է, նեղ: Իրանը փքուն է, երկկոնաձև: Կլոր կտրվածքով կանթը սկիզբ է առնում շրթից, որը նուրբ է, կլոր, դուրս ճկված: Ուսը զարդարված է 4 ակոսագոտիներով: Սրանց ստորին մասում, մինչև իրանի ամենալայն մասը՝ ճկվող մասը, լցված է փայլանախշ ցանցկեն զարդով: Այն ստորին մասում եզերվում է հորիզոնական փայլանախշ գծերով: Պահպանվել է վերին մասը: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 4.4 Բարձրություն (սմ)՝  պահպ. մասի՝ 9 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Նոյեմբերյան, Հիվանդանոցի մոտ, N 19 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. VIII-VI դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Լ. Բարսեղյան, Ժ. Խաչատրյան, Ա. Քալանթարյան Հայտնաբերման ժամանակը՝  1962թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1237/69(3) Բաժնեհաշվառանիշ՝  Հ-46