Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Միականթ, սև փայլեցրած մակերեսով, գրեթե երկկոնաձև իրանով: Վիզը կարճ է, նեղ, շուրթը՝ դուրս ճկված: Շրթից սկսվող կլոր, աղեղնաձև կանթը վերին մասում՝ շրթի վրա ունի ցցուն, սրածայր ելուստ: Ուսերը զարդարված են մեկ ռելիեֆ և 3-4 ակոսագոտիներով: Նման ակոսագոտիներ կան նաև իրանի նեղացղ մասում: Սրանց միջև թեք կանելյուրների լայն գոտի է: Վզի և ուսերի վրա երևում են կոկիչի ուղղահայաց փայլուն գծահետքեր: Հատակը հարթ է: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 10, հատ.՝ 12.5 Բարձրություն (սմ)՝  31 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Լճաշեն, պատահական դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. X-VIII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Հ. Իսրայելյան Հայտնաբերման ժամանակը՝  1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2138/80 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-81