Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սափոր մեկ կանթով, մուգ դարչնագույն, փայլեցրած: Կլոր հարթ հատակով, ուռուցիկ իրանով, ոչ երկար վզով,դուրս լայնացող կլորավուն շուրթով, թռչնաձև կանթը սկսվում է վզից, ավարտվում ուսին: Իրանի վերին կեսը զարդարված է գագաթներով ներքև ուղղված փայլանախշ եռանկյուններով, թռչնի կտուցը տափակ, իրանը օվալաձև կտրված: Կտուցի հիմքում երկկողմանի կոճգամ: Տրամագիծ (սմ)՝  հ․ - 10,5, բ.- 9,3 Բարձրություն (սմ)՝  33,2 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Գեղարքունիքի մարզ գ. Շողակաթ /Շորժա/ Արտանիշ, 29 դամբարանադաշտ 1 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8-6 դար Հայտնաբերման ժամանակը՝  2019թ. սիստեմատիկ պեղումներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  526 Բաժնեհաշվառանիշ՝  266/1