Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սափոր,մեկ կանթանի, կարմիր անգոբապատ , փայլեցված, կլոր ընդգծված նստուկով, գնդաձև իրանով, ոչ երկար վզով, օյնախոյա շուրթով, կանթը սկսվում է շուրթից, ավարտվում ուսին՝ կտրվածքում օվալաձև, զարդարված է ծաղկաթերթիկով, իրանի և վզի միացման մասում արված է ընդգծված օղակ, որից իջնում և ուսին են ավարտվում 22 ծաղկաթերթիկազարդեր, սրանցից ներքև անցնում են 4 հորիզոնական ակոսագծեր: Իրանի ստորին հատվածով ևս անցնում են 4 գծազարդ ,որոնց հաջորդում են 26 ծաղկաթերթիկներ: Հատակին՝ նստուկը զարդարված է 14 ծաղկաթերթիկներով: Ամբողջական, վերականգնած : Տրամագիծ (սմ)՝  Հ- 6,5, բ․-5,5 Բարձրություն (սմ)՝  19 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Արմավիրի մարզ, Արգիշտիխինիլի, Լևոնի այգի տեղամաս, Խ 6 փոսորակ , թաղում N 1 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8-7-րդ դդ Հայտնաբերման ժամանակը՝  2019թ. սիստեմատիկ պեղումներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  470 Բաժնեհաշվառանիշ՝  210/2