Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սափոր, կարմիր, անգոբապատ,փայլեցրած, միականթ, ուռուցիկ հատակով, գնդաձև իրանով, շեփորաձև լայնացող վզով, դուրս թեքված օյնախոյա շուրթով: Վզից ներքև անցում է ուռուցիկ ակոսագիծ, աղեղնաձև կանթն սկսվում է շուրթից և ավարտվում է իրանի վերին հատվածում։ Կանթի կենտրով անցնում է ուղղահայաց, ներճկված խորադիր ակոս։ Ամբողջական, վերականգնված։ Տրամագիծ (սմ)՝  հ- 8,5, բ․- 9 Բարձրություն (սմ)՝  25 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Կարմիր բլուր, դամբ. № 101 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 7-րդ դար Հայտնաբերման ժամանակը՝  2015թ. սիստեմատիկ պեղումներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  514 Բաժնեհաշվառանիշ՝  254/86