Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սափոր, մոխրագույն մակերեսով, միականթ, /կանթը և վիզը թերի/ գնդաձև իրանով: Ուսը զարդարված է մեկ նեղ ակոսագոտիով և 6 լայն ակոսագոտիներով /կունելյորներով-հորիզոնական/: Սրա ստորին մասում՝ իրար հակվող խորադիր գծափնջերի գոտի է, իրանի լայն մասում, դարձյալ հորիզոնական 5 կունելյորներ: Դեպի նստուկը կոկիչի միջոցով արված ուղղահայաց գծափնջեր են, նստուկը՝ փոքր ինչ գոգավոր է: Տրամագիծ (սմ)՝  բեր. 4 հատ. 9,5 Բարձրություն (սմ)՝  18 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Նոյեմբերյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա.X – IXդդ Հավաքագրող՝  Լ. Բարսեղյան, Ժ. Խաչատրյան, Ա Քալանթարյան Հայտնաբերման ժամանակը՝  1962 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1237/15 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-46