Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուրարտական, պաշտամունքային, կարմիր անգոբապատ, վրան պահպանվել են փայլեցման հետքեր: Ունի հարթ, կլոր նստուկ, գնդաձև իրան, լայն վիզ, որի պատերը դեպի վեր լայնանում են, շուրթը բարձր ուղիղ կտրած: Վզի և իրանի միացման տեղում արված են երկու, հորիզոնական ակոսներ: Ունի երկու աղեղնաձև, կտրվածքում՝ կլոր կանթեր, որոնք վերին մասում ունեն, քիչ թեքությամբ վեր բարձրացող ելուստներ: Վզից պահպանվել են միայն որոշ հատվածներ: Տրամագիծ (սմ)՝  9,5 Բարձրություն (սմ)՝  11 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Արգիշտիխինիլի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. VIII-VII դդ. Հավաքագրող՝  Հ. Մարտիրոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1968 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  269/20 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-8